Իսրայելում բացվել են ազգային պարկերը
Կարանտինից հետո Իսրայելում բացվել են 11 ազգային պարկերը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հաջորդ շաբաթ ևս կբացվի մոտ 20 ազգային պարկ։ Այգիներում կլինի խիստ բժշկական հսկողություն և մարդիկ այգիներ կարող են գնալ օնլայն գրանցումից հետո միայն։
Այցելուների քանակը կլինի սահմանափակ։ Մարդիկ պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։