Խոշոր հրդեհ Բաշկիրիայում․ մահացել է 6 մարդ
Ռուսաստանի Դաշնության Բաշկիրիայի երկրամասի գյուղերից մեկում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել։ Մեկ մարդ ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել է։ Հրդեհը տեղի է ունեցել գիշերը։
Հրշեջները մի քանի ժամ տևած աշխատանքից հետո կարողացել են մարել հրդեհը։ Հրդեհի տարածքում բնակվող այլ մարդկանց տարհանել են։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։