Իսպանիայում կատուն վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայում գրանցվել է կատվի կողմից կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք El Pais-ից։
Նշվում է, որ 4-ամյա կատուն ապրում էր մի ընտանիքում, որտեղ բոլորը վարակված են եղել կորոնավիրուսով։ Ընտանիքի անդամները կատվի մոտ նկատել են ջերմության բարձրացում և շնչառության բարդացում։
Ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ կատուն հիվանդ է կորոնավիրուսով։ Ընդգծենք որ Չինաստանում ևս կատուների մոտ արձանագրվել է կորոնավիրուս։