Louis Vuitton-ի սեփականատեր Բերնար Արնոն 2020-ին կորցրել է 30 միլիարդ դոլար
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բերնար Արնոն, 2020 թվականի ընթացքում կորցրել է ավելի քան 30 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։
Ըստ աղբյուրի կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավուրված Louis Vuitton Moet Hennessy ընկերության ակցիաների գնանկումը կազմել է 19 տոկոս։
Արնոյի կարողությունը գնահատվում է 76 միլիարդ դոլար։ Նա աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդն է։