«Միլանի» 3 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Իտալական «Միլանի» 3 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Այս մասին հայտնում է իտալացի հեղինակավոր սպորտային լրագրող Նիկոլա Սկիրան։ Մինչ այդ կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել էին «Ֆիորենտինայում»՝ 6 դեպք և «Սամպդորիայում»՝ 4 դեպք։
Միլանյան ակումբի դեպքերի ի հայտ գալուց հետո ավելի բարդանում Իտալիայի առաջնությունը վերսկսելու հարցը։ Ընդգծենք, որ իտալական ակումբներն արդեն իսկ սկսել են մարզումները։