Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ազատ արձակել իրենց երկրում գտնվող ռուս բանտարկյալներին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել այն ռուսներին, ովքեր գտնվում են ամերիկյան բանտերում։
Այս կոչի պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Այս ամենի հետ մեկտեղ նաև ԱՄՆ-ի բանտերում տարածված կորոնավիրուսն է, որով պայմանավորված կան հիվանդ աշխատակիցներ ու բանտարկյալներ։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ն նույնպես աշխատանքներ է տանում, որպեսզի ազատ արձակի իր այն բանտարկյալներին, ովքեր գտնվում են այլ երկրներում։