Մեծ Բրիտանիան COVID-19-ի մահվան թվերով աշխարհում 2-րդն է
Իսպանիայում և Իտալիայում կորոնավիրուսի անկման ֆոնին թվերն աճում են Մեծ Բրիտանիայում։ Երկրում վարակակիրների թիվը 206 հազարի է հասել։
Հատկանշական է, որ մահացության դեպքերով վերջին շրջանում գրանցած մեծ ցուցանիշով երկիրն առաջ անցավ անգամ Իտալիայից և Իսպանիայից։ Այս պահին Անգլիայում կա մահացած 30 հազար մարդ։
Ընդգծենք, որ մահացածների ցուցանիշով Մեծ Բրիտանիան երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո։