Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 4 միլիոնի
Ամբողջ աշխարհում ավելանում են կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերը։
Ըստ վերջին տեղեկությունների՝ ամբողջ աշխարհում գրանցվել է 3 միլիոն 917 հազար վարակակիր։ Նրանցից 1,3 միլիոնն առողջացել ու դուրս են գրվել։ Մահացածների թիվը կազմում է 271 հազար։
Ընդգծենք, որ վարակի տարածման երկիր հանդիսացող Չինաստանում վերջին օրերին գրանցվում են վարակ շատ քիչ դեպքեր։