Կարապետյանը գա, չգա, մեկ է, էս գործը ջուր է
ՀՀ ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մայիսի 11-ին հրավիրվել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կգնա, թե ոչ, դեռ հայտնի չէ, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ հրավերը Կարապետյանին հասել է:
Այս հանձնաժողովի գործունեությանը մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել ու Անդրանիկ Քոչարյանը պետք է տա հարցի պատասխանը՝ Ռուսաստա՞նն էր պայմանավորվել Ադրբեջանի հետ ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՝ ոչ:
Սա այն մանիպուլյացիան էր, որն ամեն օր օգտագործելով քաղաքական դիվիդենտներ է հավաքել Նիկոլ Փաշինյանը, բայց այնքան դուխ չունեցավ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի աչքերի մեջ նայելով նույն բանն ասի:
Փաշինյանական էժանագին այդ թեզին պետք է մի ձև կենդանություն տալ Հայաստանում ներքին սպառման համար, դրա համար և՛ Կարապետյանը, և՛ այդ հանձնաժողով եկած մյուս նախկին պաշտոնյաներին տրվում են հարցեր հենց այդ համատեքստում:
Ուստի Կարապետյանը պետք է պատրաստ լինի քաղաքական պատասխանների, մանիպուլյացիաների, շահարկումների, որովհետև ամեն գնով դրված է նպատակ ապրիլյան հաղթանակած պատերազմի հաղթանակը հեղինակազրկել, և դա անում են մարդիկ, որոնք դասալիք են: Թե ինչպիսի զգացողություններ կունենա Կարապետյանը դասալիքների և քաղաքականության մասին իրենց գիտելիքների սնանկության մասին բազմիցս ապացուցած մեր պատգամավորների հարցերին պատասխանելիս, կերևա նիստից հետո, իսկ մինչ այդ հանձնաժողովականներին կոչ ենք անում հրավիրել այնպիսի գործիչների, որոնք ռազմական գործին մասնակից են եղել, կամ էլ նրանց, որոնք Փաշինյանի նման մտքափոխ չեն եղել ու հիմա էլ կպնդեն ու գոնե մեկ փաստ կներկայացնեն, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված էր ռուսի հետ, հակառակ դեպքում Կարապետյանը գա, չգա, մեկ է, էս գործը ջուր է:
NewsPress.am