Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Ազգերի գավաթի օնլայն մրցաշարում
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկությունում (արագ շախմատ)։
5-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության հասավ մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ 16-ամյա մրցակցին պարտության մատնեց 88-րդ քայլում։ Արոնյանը Եվրոպայի հավաքականի համար նվաճեց հաղթական միավորը։