Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում (տեսանյութ) Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը ատելություն է սերմանում
Վազող տողեր

Ստացվում է՝ և այստեղ հարկվի ստացողը, և այնտեղ՝ ուղարկողը. Արփինե Հովհաննիսյանը՝ արտասահմանից ստացվող գումարների մասին

Փաշինյանը այս քայլով ուզում է սկզբում հաշվել մարդկանց դրսից ստացվող գումարները, իսկ հետո...։ Այսպես է ֆեյսբուքյան գրառումը վերնագրել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան։

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Երեկ ժողովրդի վարչապետը Ազգային ժողովում, ի թիվս այլ խիստ «պետականամետ» և «հավասարակշիռ» հայտարարությունների, հայտարարեց, որ պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացի պետք է պետությանը ներկայացնի իր եկամուտներ:

Հիշում ե՞ք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների ընդառաջ, ես առաջինն էի, որ, հիմք ընդունելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունները, սկսեցի խոսել համընդհանուր հայտարարագրման ներդրման և դրա վտանգների մասին: Ընտրական քարոզաշավի պիկին` իշխանական քարոզիչները ուժերի գերլարումով արագորեն և ամենալկտի եղանակով լծվեցին սկզբում նման լուրի հերքմանը, հետո էլ իրենց մտադրությունների մանիպուլացմանը, որ իբր հայտարարագրումը որևէ կապ չունի հարկման հետ: Թեման մոռացվեց, եւ երեկ՝ երկու տարի անց, ժողվարչապետը իր թիմով կրկին հասատատում է, որ իրենց կառավարությունը ամեն օր գրանցում է ստի և մանիպուլիացիայի պատմական նոր ցուցանիշ:

Հենց այս բարդ փուլում համընդհանուր հայտարարագրման մասին հիշելը պատահական չէ, քանի որ այս ինստիտուտի ներդրումը ունենալու է հեռահար հետևանքներ

Համընդհանուր հայտարարագրումը նշանակում է բոլոր եկամուտների, այդ թվում` նաև ՀՀ հպարտ քաղաքացիներին իրենց հպարտ հայրենակիցների կողմից ուղարկվող տրանսֆերտների հայտարարագրումը, այսինքն` կառավարությունը հատ առ հատ ստուգելու է, թե իր քաղաքացիները այդ թվում դրսից ինչքան եկամուտ են ստացել:

Սրա հիման վրա Կառավարությունը նախ՝ զրկելու է տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից նման տրանսֆերտներ ստացող քաղաքացիներին: Ժողվարչապետը անչափ շատ է սիրում հաշվել իր քաղաքացիների հաշվին ամեն մուտքը և հարմար առիթը բաց չի թողնելու, նույնիսկ չնչին դրամական հոսքի դեպքում քաղաքացիներին աջակցությունից զրկել` մի պարզ տրամաբանությամբ` եթե կա դրսից օգնող հայրենակից, ապա վարչապետը ու իր թիմը ինչու պետք է անհանգստա իր քաղաքացու բարօրության համար:

Փաստացի, վարչապետը երեկ նույնիսկ չխորշեց ցույց տալ իր այդ մտադրությունը, երբ հաստատեց, որ այս երկրում չկա ոչ մի բանկային գաղտնիք, որ իրեն հասանելի չէ՝ հրապարակելով բանկային ավանդ ունեցող քաղաքացինեդի քանակի ու չափի մասին տեղեկատվություն: Նա հաշվում է շարքային քաղաքացիների փողերը, որ զրկի նրանց նպաստից, օգնությունից։ Մեկը չկա նրան ասի, որ այդ տեղեկատվությունը ԳԱՂՏՆԻՔ է։

Ի վերջո, համընդհանուր հայտարարագրումը բերելու է նաև երբեմն նույնիսկ չնչին դրամական մուտքերի հարկմանը: Չփորձեք համոզել, որ պետությունը հսկայական ջանք ու եռանդ դնելու է համընդհանուր հայտարարագրման համար` առանց որևէ շոշափելի դրամական ակնկալիքի: Առհասարակ՝ պետությունը հարկում է այն եկամուտը, որի ձեւավորման մեջ ինքը ներդրում ունի, նվազագույնը բարոյական չէ այլ պետությունում թեկուզ սեփական հայրենակցիդ աշխատածը հարկելը։ Ստացվում է՝ եւ՜ այստեղ հարկվի ստացողը, եւ՜ այնտեղ՝ ուղարկողը։ Սա է Նիկոլի մտածողության ձեւը։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայսաստանի Հանրապետությունում փաստացի չի պահպանվում օրենքով պաշտպանվող որևէ տեղեկատվոււթյուն` սկսած բանկային գաղտնիքից վերջացրած անձնական տվյալներ: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ունի անառողջ ընկալում, որ յուրաքանչյուր ֆինանսապես կայացած անհատ այս կամ այն չափով իրավախախտ է, ու հետևաբար որպես ժողվարչապետ համարում է, որ ինքը ունի անքակտելի բարոյական իրավունք՝ քրքրել նման մարդկանց ֆինանսական փաստաթղթերը»։