Ռուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ
Մամուլ

«Ժողովուրդ». Քաղաքապետի քեռին սպառնում է նախկին քաղբանտարկյալին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե իր եւ ընտանիքի դեմ սպառնալիքներով արշավ է սկսել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի քեռին՝ Գարիկ Չիլինգարյանը, որը նաեւ ՍԴ անդամ Ալվինա Գուլումյանի ազգականն է:

«Մի քանի օր առաջ՝ գիշերը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 22:11 րոպեին, ես ստանում եմ հերթական սպառնացող հաղորդագրությունը Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատ քեռու կողմից: Առաջին հայացքից սա սովորական թվացող հեռահար կռիվ է, իսկ իրականում այս պատմության արմատները տանում են 2008 թվի մարտյան իրադարձություններ, չկա այլ տարբերակ: Կարծում եմ, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատների կողմից ուղղորդված իմ վրա ինտենսիվ հարձակումները միայն նրա համար են, որ ես երբեք չպահանջեմ 2008 թվի մարտի 1-ի բացահայտումը:

Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 2008 թվի մարտի մեկի գործը կոծկողներից է եղել, ունեմ համապատասխան փաստեր, առաջիկայում ավելի մանրակրկիտ կներկայացնեմ կոնկրետ իր դերակատարությունը դրա մասին, առայժմ այսքանը»,-նշել է նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սույն թվականի փետրվարի 26-ին Գարիկ Չիլինգարյանը Գեւորգ Մանուկյանի ծանոթներից մեկի ֆեյսբուքյան էջին հնչեցրել է այն բառերը, որոնք վերջերս Ալեն Սիմոնյանին ասել էր «Ադեկվադ» շարժման անդամ Արթուր Դանիելյանը:

«Բայց քանի որ ես ֆիզիկապես չէի կարող իր այդ բառի համար իր քիթը ջարդել, որոշեցի նմանատիպ ձեւով իրեն հակադարձել հենց տիկին Գասպարյանի ֆեյսբուքյան էջում, այսինքն՝ վիրավորել, ոչ թե սպառնալ, ինչը տարբեր բաներ են:

Մինչ այդ ես դիմեցի տիկին Գասպարյանի եւ իր քեռու մի ուրիշ ազգականի, ում

հանդեպ ժամանակին հարգանք եմ ունեցել, եւ խնդրեցի, որ նման արտահայտության համար տիկին Գասպարյանը եւ իր քեռին ինձանից եւ իմ հարազատներից հրապարակավ ներողություն խնդրեն, սակայն բացասական պատասխան ստացա, իսկ ինձ այլ բան չէր մնում, քան համարժեք պատասխան տալը, այնուհետեւ տիկին Գասպարյանի քեռին՝ նույն ինքը Գարիկ Չիլինգարյանը, ինձ անձնական նամակով սպառնալիքներ հնչեցրեց, մեկ անգամ՝ երեկ՝ Ֆրանսիայի ժամանակով 13:44-ին, եւ գիշերը՝ 22:11-ին:

Ի դեպ, սա Դիանա Գասպարյանի հարազատների կողմից իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու առաջին դեպքը չէ: Կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն պատժվում իրենց արարքների համար, եւ քանի դեռ ես պահանջում եմ 2008 թվականի մարտի 1-ի բացահայտումը: Ի դեպ, ավելացնեմ, որ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դիանա Գասպարյանը եւ Ալվինա Գուլումյանը ակտիվ մասնակցություն են ունեցել 2008 թվի մարտի 1-ի շինծու քրեական գործը կոծկելու կապկացությամբ, սպորտային լեքսիկոնով ասած՝ պասերով են խաղացել, Ալվինա Գուլումյանը՝ Եվրոպական դատարանում, Դիանա Գասպարյանը՝ Հայաստանում:

Իմ ձեռքի տակ է հայտնվել մի տեսահոլովակ, որտեղ Դիանա Գասպարյանը հարցազրույց է տալիս առ այն, որ ինքը նախկինում աշխատել է մի կառույցում, որտեղ պատասխանել են Եվրոպական դատարանի պաշտոնական հարցումներին, եւ այլն»,-հավելեց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ը Գեւորգ Մանուկյանի հայտարարությունների շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից. «Ես խնդրում եմ Գեւորգ Մանուկյանին լինել ազնիվ եւ հրապարակել նաեւ այն կեղտոտ, զազրելի հայհոյանքները, որ նա հասցնում է իմ ընտանիքի անդամներին, եւ ազնիվ լինելովª ասել, որ այդ գրառումները դրանց պատասխաններն են, ազնիվ չէ պրովակացիայի ենթարկել՝ հրապարակելով միայն պատասխանները: Եթե Գեւորգ Մանուկյանը կարծում է, որ որեւէ խնդիր կա օրենքի հետ, ապա թող դիմի իրավապահ մարմիններին»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Մանուկյանը նախկին քաղբանտարկյալ է, ապրում է Ստրասբուրգում: Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի ժամանակ Գեւորգը կորցրել է աջ աչքի տեսողությունը»: