Ռուսաստանում 1 օրում COVID-19-ով վարակվել է 10 հազար մարդ
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 10559 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։ Այսպիսով երկրում գրանցվել է վարակի 165 հազար դեպք։ Հիվանդությունները գրանցվել են երկրի 85 ռեգիոններում։ Երկրում վիրուսից ապաքինվել է 21 հազար մարդ։
Մահացածների թիվը հասնում է 1537-ի։