Համացանցում հայտնվել են կադրեր՝ Շարջայի Էմիրություններում այրվող բնակելի շենքից (տեսանյութ)
Շարջայի Էմիրություններում հրդեհ է բռնկվել 56 հարկանի բնակելի շենքում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Երեկ գիշերը տեղի ունեցած հրդեհը շատ արագ տարածվել է բնակելի շենքի հարկերում։ Տեղի հրշեջ-փրկարարները հայտնել են, որ շենքի բնակիչներին հասցրել են էվակուացնել։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։
Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է այրվում շենքն ամբողջությամբ։