Երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում
Գիշերը երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Սամոայի ափերի մոտ։
Այս մասին տեղեկանում ենք USGS-ից։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամոայից 118 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ցունամիի վտանգ չկա։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։