ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 5000 բանտային աշխատակից
ԱՄՆ-ում մոտ 5000 բանտային աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին տեղեկանում են ABC-ից։
Ըստ վերջին տեղեկությունների՝ վարակակիր բանտային աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 5002։
Բանտարկյալների մոտ գրանցվել է վարակի ընդհամենը 359 դեպք։ Ընդգծենք, որ ըստ վերջին տեղեկությունների ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասնում է 1,2 միլիոնի։