Ինչու Նիկոլը ժուչոկին ուղարկեց ԱԱԾ
Երեկվանից ամբողջ համացանցը քննարկում է քահանայի որդի՝ Արգիշտի Քյարամյանի կադրային սրընթաց աճը: Որոշ միամիտներ կարծեցին, թե վարչապետը Քյարամյանին սխալմամբ է նշանակել Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում, իսկ իրավունքին ու օրենքին տիրապետող մարդիկ հասկացան, որ Քյարամյանին նման պաշտոնի է նշանակել, որ հետո օրենքի հետ խնդիր չունենա ավելի բարձր պաշտոնի տանելու համար:
Իրոք, Քյարամյանն առանց ՔԿ պետի տեղակալի պաշտոնի նշանակվելու, ձև չուներ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ լինելու համար, դրա համար նրան Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամով նշանակեց ՔԿ-ում, հետո կայծակնային արագությամբ տարավ ԱԱԾ, որտեղ Քյարամյանը ունի շատ հստակ անելիք:
Երբեք իր ողջ կյանքում իրավական որևէ կառույցի չառնչված քահանայի որդին ԱԱԾ է գնում որպես Նիկոլի ժուչոկ, ինչո՞ւ, որովհետև Նիկոլը չի վստահում ԱԱԾ գործող տնօրենին ու այնտեղ շատերին:
Հիմա իրեն պետք են ԱԱԾ-ում ականջներ ու աչքեր, որն էլ կդառնա Արգիշտի Քյարամյանը: Այս նշանակումն ու անարդարության մթնոլորտը լարվածություններ են առաջացրել ԱԱԾ-ի խուլ պատերից այն կողմ, քանի որ տասնամյակներ իրենց կյանքը այդ համակարգին նվիրած մարդկանց համար զավեշտալի է, թե ինչպես կարող է համակարգին անծանոթ մարդը գալ ու միանգամից նման պաշտոնի տեր դառնալ առանց անհրաժեշտ գիտելիքների ու փորձառության: Վարչապետի այս որոշումից զարմացած բազմավաստակ ԱԱԾ-ականներին կոչ ենք անում չնեղսրտել, քանի որ ժուչոկ լինելու համար խելք ու փորձ պետք չէ:
NewsPress.am