Հոսպիտալացվել է Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը
UFC-ի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Հաբիբի հայրը հոսպիտալացվել է մայիսի 3-ին և նախնական տեղեկություններով հոսպիտալացման պատճառ եղել է սրտի հետ կապված խնդիրը։
Ընդգծենք, որ ապրիլի 25-ին Հաբիբի հայրը նորից հոսպիտալացվել էր, սակայն այս անգամ թոքաբորբի կասկածանքով։