Աշխարհում COVID-19-ից մահացել է 55 լրագրող
Աշխարհի 23 երկրներում կորոնավիրուսից մահացել է 55 լրագրող։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Միայն Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 100 լրագրող և մահացել 3-ը։ Լրագրողների մահվան մեծամասնությունը գրանցվել է Եվրոպայում։
Այս պահին ևս աշխարհի մի շարք երկրներում կան լրագրողներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և բուժում են ստանում։