Իսպանիայում 3-րդ օրն անընդմեջ նվազում են կորոնավիրուսից մահվան դեպքերը
Իսպանիայում երրորդ օրն անընդմեջ գրանցվել է 200-ից քիչ մահվան դեպք։
Վերջին 1 օրում երկրում մահացել է 185 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք El Pais-ից։ Ընդհանուր առմամբ Իսպանիայում վիրուսից մահացել է 25 հազար 613 մարդ։ Վերջին 24 ժամում գրանցվել է վարակի 1000 նոր դեպք։
Երկրում վարակակիրների թիվը կազմում է 219 հազարի։ Բուժվել է 123 հազար մարդ։