Իլոն Մասկը հայր է դարձել
Իլոն Մասկն ու ամերիկացի երգչուհի Կլեր Բուշեն երեխա են ունեցել։ Այս մասին գրառում է կատարել Իլոն Մասկն իր թվիթթերյան միկրոբլոգում։
Նա մասնավորապես գրել է, որ նորից հայր է դարձել մի քանի ժամ առաջ։ Երգչուհու համար սա առաջին երեխան է, իսկ Մասկն իր նախկին կնոջից ունի ևս 5 երեխա։
2019 թվականի հունվարի 9-ին երգչուհին հայտարարեց, որ երեխայի է սպասում Իլոն Մասկից։