SSJ-100 մարդատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում
SSJ-100 մարդատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Ինքնաթիռը թռչելիս է եղել Սարատովից։ Առավոտյան 06։50-ին օդ բարձրացած ինքնաթիռը կես ժամ թռիչք կատարելուց հետո վայրէջք է կատարել։ Վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռի անսարքությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռի ձախ շարժիչը դադարել է աշխատել։
Այս պահին աշխատանքներ են տարվում վերջնականապես պարզելու ինքնաթիռի վայրէջքի պատճառը։