ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտ 70 հազար է
ԱՄՆ-ում շարունակում են ավելանալ COVID-19-ով վարակվածների թվերը։ Այս պահին երկրում կա գրանցված 1 միլիոն 213 հազար հիվանդ։
Հիվանդներից 188 հազարն արդեն բուժվել և դուրս է գրվել։ Երկրում ընդհանուր առմամբ մահացել է գրեթե 70 հազար մարդ։ Ընդգծենք, որ պանդեմիայի ֆոնին երկրում մի շարք նահանգներ շարունակում են փակ մնալ։
Կան նաև կարանտինային վիճակից դուրս եկած նահանգներ։