Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 252 հազար մարդ
Աշխարհում ավելանում են կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերը։ Ըստ վերջին տեղեկությունների` աշխարհում վարակակիրների թիվը հասնում է 3 միլիոն 663 հազարի։
Հիվանդությունից բուժվել և դուրս է գրվել 1 միլիոն 205 հազար մարդ։ Մահացածների թիվը կազմում է 252 հազար։
Մահերի թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն։