Վրաստանի Բաթումի և Քութայիսի քաղաքներում կվերաբացվի մուտքը և ելքը
Վրաստանի իշխանությունները նշել են այն մասին, որ մայիսի 5-ից տեղաշարժը կվերականգնի Բաթումի և Քութայիսի քաղաքներում։
Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա ընդգծել է, որ առաջիկայում կվերականգնվի նաև Թբիլիսիի ու Ռուսթավիի ելքն ու մուտքը։Գախարիան ընդգծել է, որ այս որոշումը կայացրել են էպիդեմիոլոգների հետ քննարկման ու խորհրդատվության ժամանակ։
Ըստ վերջին տեղեկությունների Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 593 դեպք, մահացել է 9 մարդ։