Միայն Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 74 հազարի
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 5795 նոր վարակակիր։
Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում մահացել է 764 մարդ։ Ընդգծենք, որ միայն մայրաքաղաք Մոսկվայում հիվանդների թիվը հասել է 74 հազարի։
Հիշեցնենք, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացման ժամկետները երկարացրեց մինչև մայիսի 11-ը։