Սիդնեյի կինոֆեստիվալը կկայանա օնլայն ռեժիմով
Սիդնեյի կինոֆեստիվալը կկայանա օնլայն ռեժիմով՝ պայմանավորված կորոնավիրուսով։
Այս մասին տեղեկանում ենք The Hollywod Reporter-ից։ Ֆեստիվալին մասնակցում են ավստրալիական դոկումենտալ կինոնկարները։ Մասնակցում են նաև կարճամետրաժ ֆիլմերի սկսնակ ռեժիսորները։
Ֆեստիվալը կկայանա հունիսի 10-ից մինչև 21-ը։ Կինոֆեստիվալի մասին բոլոր մանրամասները հայտնի կդառնան մայիսի վերջին։