Ես ուղղակի ցանկանում եմ, որ ստեղծվի պատվաստանյութը․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ երախտապարտ կլինի այն երկրից, որը կստեղծի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։
Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես ուղղակի ցանկանում եմ, որ ստեղծվի պատվաստանյութը, որը կօգնի։ Եթե դա կարող է անել մեկ այլ երկիր, ապա ես նրանց առաջ գլուխ կխոնահրեմ։ Մեր երկիրը կարիքն ունի այդ պատվաստանյութի»։
Թրամփն ընդգծել է, որ այս պահին ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի հետ՝ վակցինայի ստեղծման հարցում։