ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվել է 1 միլիոն 190 հազար մարդ
ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհում կորոնավիրուսի ամենաթեժ օջախը։ Այստեղ օր օրի ավելանում են վարակվածներն ու մահացածները։
Արդեն հիմա երկրում կա գրանցված մոտ 1 միլիոն 190 հազար վարակակիր, որոնցից ավելի քան 68 հազարն արդեն մահացել են։ Ընդհանուր առմամբ ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 178 հազար մարդ։
Չնայած թվերի աճմանը, այնուամենայնիվ Ամերիկայի մի շարք նահանգներ դուրս են կել կարանտինային պայմաններից։