Մեքսիկայում ավելանում են վարակակիրների ու մահացածների թվերը
Մեքսիկայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1383 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Անցած 24 ժամում մահացել է 93 մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 23 հազար 471 դեպք։ Մահացածների թիվը հասնում է 2154-ի։
Ընդգծենք, որ վերջին օրերին Մեքսիկայում զգալի ավելանում են վարակակիրների ու մահացածների թվերը։