«Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրանԱլիևն ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան. Զախարովա
Թուրքիայի կաուչուկի գործարաններից մեկում ուժգին հրդեհ է բռնկվելՀարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՉինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունըԱրթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունիՈստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
Արխիվ

Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է.

«Այս նամակն ինքնին անհավանական է, որքան անհավանական է իրավիճակը մեր բիզնեսների շուրջ։

Ես ու եղբայրներս ուսանողական տարիներից զբաղվել ենք բիզնեսով. բնականաբար, ժամանակին դրանք փոքր ու աննշան գործեր էին, «սթարթափներ» մեր այսօրվա բառապաշարով։ Համալսարանի առաջին կուրսում հաղթանակ զբոսայգում հյութերի ու պաղպաղակի կետ ունեինք, ձախողված դեղատան ու ոչ այդքան հաջողված խանութի փորձ կուտակեցինք։ Բիզնեսը անկախության ձև էր մեզ համար. մենք վաստակում էինք մեր թեկուզ փոքր, բայց անկախ միջոցները, ու դա մեզ ուժեղ էր դարձնում։ Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին ու տարիների ընթացքում ստեղծվեցին 15 բրենդներ՝ բոլորը գաղափարի փուլից։ Ամեն հաջորդ տարին մեզ նոր մարդիկ միացան ու նոր գաղափարներ ծնվեցին, ու ընկերությունը 20-ամյակին արդեն Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն էր դարձել՝ միավորելով 3000 պրոֆեսիոնալների։

Այս օրերին բոլորը լարված հետևել են մեր գործունեության շուրջ ստեղծված իրավիճակին։ Եղել են մարդիկ, ովքեր անհանգստություն են հայտնել, եղել են ուժ տվող ու աջակցող մարդիկ, եղել են, իհարկե, իրավիճակից ուրախացողներ։ Բայց, հատկապես, 3000 ընտանիք առավել անհանգիստ են եղել, որովհետև դե ֆակտո, իրենց կայունության երաշխավորողը դե յուրե ներգրավված է իրավունքի տրամաբանությունից դուրս գործողություններում, որտեղ մանիպուլատիվ բոլոր միջոցները կիրառվում են հաջողած բիզնեսները կազմաքանդելու, կեղտոտ միֆեր տարածելու ու ահաբեկելու համար։ Իրավական գնահատանով, ինձ առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։ Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։

Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը։

Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ։

1. Խոսքս ուղղում եմ նախ և առաջ իմ գործընկերներին, իմ թիմակիցներին ու ընկերներին։ Մենք բազմաթիվ փորձություններ ենք հաղթարահերել, այս մեկը, հերթականը, ևս կհաղթահարենք։

2. Խոսքս ուղղում եմ, հատկապես, Ucom-ի աշխատակիցներին. Ucom-ը ինստիտուցիոնալ ու հզոր կառույց է, չկա որևէ գործոն, որ կխաթարի ընկերության ամրությունը. վստահ շարժվեք առաջ։

3. Խոսքս ուղղում եմ մեր տեղական ու միջազգային գործընկերներին. վստահ եղեք, որ մեր ընկերությունների խումբը ամուր կանգնած է իր դիրքում և տիրապետում է իրավիճակին։
Հետաքրքիր բան է կյանքը. պապս ջերմոցներ է ունեցել, հայրս պետական պաշտոնյա է եղել, ես ընտրել եմ բիզնեսի ճանապարհը ու, գուցե, իմ երեխաները ընտրեն պետական ծառայությունը։ Ամեն սերունդ իր ճանապարհն ունի, բայց մեր ազգում չեն եղել ուրացողներ ու վախեցողներ. սա ընդհամենը ճանապարհի սկիզբն է»։