Երկրաշարժ Պուերտո-Ռիկոյում
5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Պուերտո-Ռիկոյի ափերի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան USGS գործակալությունից։
Էպիկենտրոնը գտնվել է Տալլաբո բնակավայրից 11 կիլոմետր հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնի խորությունը կազմել է 4,3 կիլոմետր։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։