Եթե 2 անգամ ավել չմուծածների դեպքում կոլապս չեղավ ու համակարգը չտրաքեց, հիմա ո՞նց էր տրաքելու, թագավոր. Ռուբեն Մխիթարյան

Այս թեմայով
- 3 նկարով ապացուցեմ, որ Փաշինյան Նիկոլը ստախոս, մուտիլովշիկ, դավաճան, ստահակի մեկն է. Ռուբեն Մխիթարյան
- Հայտնի է ընդդիմության առաջնորդող երգի հեղինակը. Իսկ ովքեր են կատարում. «Հրապարակ»
- Այսօր Նիկոլի հետևից գնալով դուք ձեր ստորագրությունն եք դնում նրա բոլոր դավաճանական փաստաթղթերի տակ. Ռուբեն Մխիթարյան
- Ռուբեն Մխիթարյանը ներկայացնում է «Փոքր երկրի մեծ խաբեբան» շարքի 2-րդ ֆիլմը (տեսանյութ)
Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա ուղղակի գրեմ, զահլես չի գալիս մոնտաժեմ հերթական հակասությունը: Ապրիլի 6-ի վարչապետի «փառահեղ» լայվում, որտեղ հարցերը կարդում էր մամլո խոսնակը հարցը հնչում է այսպես՝ պարոն վարչապետ, մարտ-ապրիլ ամիսների կոմունալ վարձը պետությունը պետք է հոգա և այլն... Կրկնում եմ, հարցում հնչում է մարտ-ապրիլ ամիսների մասին: Ինչին վարչապետը պատասխանում է, թե հայտարարվել է ֆորս-մաժոր և մինչև արտակարգ դրության ավարտը ոչ մեկի գազ ու լույսը չի անջատվլու: Ուշադրություն, Արտակարգ դրությունն ավարտվելու է նախնական մայիսի 14-ին։
Հետո ապրիլի 28-ին, վսեվո լիշ 22 օր հետո, մտնում է լայվ ու ասում՝ ուզում եք հայհոյեք, բայց մուծեեեեեեեեեք կոմունալները, թե չէ գազ ու լույսի համակարգերը կտրաքի, կոլապս մազը .ա.ը կլինի:
Հետո իր տնից լայվ է մտնում, ասում գիտե՞ք իրականում ինչքան մարդու լույս է անջատվել չմուծելու պատճառով, մոտ 2.500: Իսկ օրինակ անցած տարվա նույն ժամանակահատվածում անջատվել էր մոտ 5.000 բաժանորդի լույս: Ու ուրաաաախ է ասում: Մեռնեմ ջանիդ, ախպեր ջան, բա եթե 2 անգամ ավել չմուծածների դեպքում կոլապս չեղավ ու համակարգը չտրաքեց, հիմա ո՞նց էր տրաքելու, թագավոր: Խոսքերդ մի օր գոնե իրար բռնելո՞ւ են:
Հ.Գ. Եթե փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում կոմունալ համակարգերը չեն կարողանալու դիմանալ գոնե կես տարի, ու՞մ են պետք ձեր համակարգերը: