Լաուտարո Մարտինեսը ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայում»
Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։
Ակումբը վաղուց է հետաքրքրված արգենտինացու ծառայություններով։ Երկու ակումբների միջև բանակցություններում մեծ ձեռքբերում կարող է լինել արգենտինացու՝ Կատալոնիա գալու ցանկությունը։
Մարտինեսն ինքն է տեղյակ, որ իսպանական ակումբը հետաքրքրված է իրենով։ Միլանյան ակումբում ևս գիտեն, որ Մարտինեսը ցանկանում է հեռանալ։ Ընդգծենք, որ Մարտինեսի տրանսֆերի դիմաց իտալական ակումբը ցանկանում է 111 միլիոն եվրո։