Ես չեմ ցանկանում հեռանալ «Ռեալից»․ Մարսելո
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է իր ապագայի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Երկու տարի առաջ լսեցի այն մասին, որ արդեն իսկ պայմանագիր եմ կնքել «Յուվենտուսի» հետ և նորից ցանկանում են խաղալ Ռոնալդուի հետ․․․Մարդիկ շատ բաներ են ենթադրում։ Ինձ թվում է, որ այդ լուրը դուր էր եկել թուրինյան ակումբի մի շարք երկրպագուներին։ Ես չեմ ցանկանում հեռանալ «Ռեալից»։
Մտածում եմ, որ ակումբը նույնպես ինձ բաց չի թողնի։ Այստեղ ես ինձ լավ եմ զգում։ Այն պահից սկսած, երբ ես ընտանիքիս հետ եկա այստեղ, ինձ համար սկսվեցին անհավանական պատմություններ։ Չգիտեմ, ճի՞շտ է արդյոք, որ «Յուվենտուսը» հետաքրքրված էր ինձնով։ Ես ցանկանում եմ հաղթել ևս մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ և իմ հավաքականի հետ դառնալ աշխարհի չեմպիոն»։