Վթարի է ենթարկվել «Մատրիցա» ֆիլմի դերասանը․ նա հոսպիտալացվել է

Այս թեմայով
- Երևան-Գորիս ճանապարհին ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել. Արցախի ՊՆ
- Թալին-Հացաշեն ճանապարհին «Toyota»-ն բախվել է պատնեշին և հրդեհվել. 3 մարդ այրվել է, որից մեկը՝ երեխա
- Խոշոր վթարի հետևանքով Բաղրամյան պողոտան փակ է. կա 4 զոհ (թարմացված, տեսանյութ)
- Խոշոր ու ողբերգական ավտովթար Թայլանդում․ կա 7 զոհ և 40 վիրավոր
Ամերիկացի դերասան Ջո Պանտոլինոն, ով առավել հայտնի է «Մատրիցա» ֆիլմում մարմնավորած իր դերով, վթարի է ենթարկվել։
Այս մասին տեղեկանում ենք TMZ-ից։ Դերասանի կնոջ խոսքերով մայիսի 1-ին իրենք ընտանիքով զբոսնելիս են եղել, երբ Porsche մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել իրենց մեքենային։
Բախման արդյունքում դերասանի մեքենան մի քանի մետր առաջ է շարժվել և հարվածել դարպասին։ Դերասանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։ Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։