Քաղցկեղից մահացել է ամերիկացի դերասան Սեմ Լոյդը
56 տարեկան հասակում մահացել է դերասան Սեմ Լոյդը։ Նա մարմնավորել է իրավաբան Թեդ Բակլենդի դերը՝ «Կլինիկա» ամերիկյան սերիալում։ Այս մասին տեղեկանում ենք Variety-ից։
Հայտնի է, որ նախորդ տարվա հունվարին դերասանի մոտ ախտորոշել էր գլխուղեղի քաղցկեղ։ Դերասանին այդ մասին հայտնել էին ախտորոշումից շաբաթներ հետո, երբ նրա կինը երեխա ունեցավ։
Նա հանդես է եկել նաև ամերիկյան մի շարք այլ ֆիլմերում և սերիալներում։