Հայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
Տնտեսություն

Մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված ծխախոտի տանիքը Փաշինյանի ընտանիքն է. բացառիկ մանրամասներ. TheNews.am

«TheNews.am» -ը գրում է. «Infoport տելեգրամ ալիքի տեղեկությունների համաձայն ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավոորել։ Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տարված ծխախոտի բիզնեսի հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Վերջինս, իհարկե, շտապեց հերքել այս տեղեկությունները։

Այսօր Infoport տելեգրամ ալիքին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ծխախոտային սկանդալի մասին։ Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում։ Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ։ Արամչոն երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել է ԱՄՆ բանտում։ Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո Խաչատուր Սուքիասյանը միջնորդել է ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան, միջնորդությունը բավարարվել է։

Հայաստան վերադառնալուց հետո, Սուքիասյանների խնամին ծխախոտի ապօրինի արտահանման բիզնես պլան է մշակել՝ երաշխավորելով, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող իր վստահելի մարդիկ կընդունեն բեռը և կկազմակերպմեն դրա հետագա իրացման հարցը՝ իրենց ապահովելով միլիարդավոր դոլարների եկամուտ։ Բիզնես պլանը կազմակերպելու «դաբրո»-ն ստանալու համար, Սուքիասյանների խնամին դիմել է ՀՀ վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանին, որն էլ հայտնել է, որ ՊԵԿ-ի հետ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի միջամտությունը, որն էլ հնարավոր է կազմակերպել վերջինիս եղբոր՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանի միջնորդությամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եղբոր առաջարկից հետո Աննա Հակոբյանը հրահանգել է ՊԵԿ նախագահի տեղակալ, իր մտերիմ Շուշանիկ Ներսիսյանին՝ «նակոլկա Շուշոյին» կազմակերպել ծխախոտի արտահանման գործընթացը, որից հետո ապօրինի ծխախոտը ՊԵԿ-ը ձևակերպել է որպես կենցաղային ապրանք և արտահանել Ռուսաստան։

ՌԴ իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ տեղափոխված ծխախոտի առաջին խմբաքանակը հաջողությամբ իրացվել է, իսկ այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները իմացել են, որ մաքսանենգության մեջ ներգրավված է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, հրահանգել են կալանավորել բեռը և քրեական գործ հարուցել՝ բացահայտելով ապօրինությունների ողջ շղթան։

Ռուսաստանի իրավական շրջանակների տվյալներով՝ արտակարգ դրության պայմաններում Հայաստանից մաքսանենգ ճանապարհով կենցաղային ապրանքների անվան տակ 40 տոննա ծխախոտ է արտահանվել Ռուսաստան և դրա վրա աչք են փակել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, օդանավակայանի ղեկավարությունը ու Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ, իշխանության ամենաբարձր օղակներից նման հրահանգ են ունեցել։ Հակառակ դեպքում խստացված հսկողության պայամաններում այս գործընթացը բացառված էր, որ տեղի ունենար։

Հավելենք, որ Հայաստանից ծխախոտի ապօրինի արտահանման փաստը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, ՊԵԿ կողմից պարբերաբար հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունը վկայում է, որ անցած երկու-երեք տարիների ընթացքում ծխախոտի արտադրությամբ, ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող ընկերությունների վճարած հարկերի ծավալը կրկնապատկվել է. թվով յոթ ընկերություններ՝ «Գրանդ տոբակո», «Ինթերնեյշնլ մասիս տաբակ», «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ», «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ», «ԱՎԵՐՍ», «ԴԻՍԹՐԻՄԷՔՍ», «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ», եթե 2016-ին վճարել են 59.7 մլրդ դրամ հարկ և տուրք, ապա 2019-ին նրանց վճարած գումարը կազմել է 121.1 մլրդ դրամ։

Նման կտրուկ աճը կարելի էր բացատրել արտահանման ծավալների աճով, սակայն պաշտոնական թվերն այլ բան են ասում։ Հայաստանի ներքին շուկայում ծխախոտի իրացմամբ զբաղվող ընկերությունները 2018 թվականին վճարել են 61.2 մլրդ դրամ ակցիզային հարկ, իսկ 2019-ին՝ 71.7 մլրդ դրամ։ Այսինքն աճը կազմել է 10.5 մլրդ դրամ կամ 17 տոկոս։ Եթե այս այս թվից հանում ենք Քանի որ ակցիզային հարկը կիրառվում է բացառապես ներքին շուկայում իրացվող արտադրանքի նկատմամբ, ապա եթե 2019թ.ի հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացմամբ պայմանավորված հավելաճը հանելու դեպքում կստացվի, որ 2019 թվականին Հայաստանի տարածքում ֆիզիկական ծավալով իրացվել է 10 տոկոս ավելի ծխախոտ, քան նախորդ տարի։ 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով այս թիվն ավելի մեծ աճ է ունեցել։

Պաշտոնական վիճակագրությամբ ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ ծխել, կամ էլ՝ Հայաստանի ակցիզներով ծխախոտը մաքսանենգ ճանապարհով արտահանվում է և իրացվում ՀՀ սահմաններից դուրս»։

Աղբյուր՝ TheNews.am