Սինգապուրում 102-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից
Սինգապուրում 102-ամյա Յապ Լեի Խուն ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Նա երկրի ամենամեծ քաղաքացին էր, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Սինգապուրի 102-ամյա քաղաքացին բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։
Երկրում այս պահին կա 18 հազար վարակակիր։ Սինգապուրում կորոնավիրուսից մահացել է ընդհամենը 15 մարդ։