«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը Սիսիանի կարիքավոր ընտանիքներին և ազատամարտիկներին (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը Հայաստանի ամբողջ տարածքում:
Հերթական խոշորամասշտաբ օգնությունն է հատկացվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի անապահով ընտանիքներին:
Սնունդով լի կապոցները բնակիչներին փոխանցել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդուարդ Բաբայանը:
Ուշադրության կենտրոնում են եղել նաև ազատամարտիկներն ու ապրիլյան քառօրյայի մասնակիցները: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամը մայրաքաղաքում շարունակում է նաև ախտահանման աշխատանքները: