Մենք գտնվում ենք «Տիտանիկի» վրա, որն արդեն գրեթե խորտակվել է․ Յուլիա Տիմոշենկո
Ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինան համեմատել է խորտակվող «Տիտանիկի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական 112 հեռուստաալիքից։
Նա մասնավորապես նշել է․ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք «Տիտանիկի» վրա, որն արդեն գրեթե խորտակվել է։ Մենք կահույք ենք տեղափոխում և կատարում ենք որոշ ծիսական գործողություններ, որոնք բացարձակապես կապ չունեն երկիրը փրկելու հետ»:
Տիմոշենկոն հավելել է նաև, որ Ուկրաինան այս պահին գտնվում է ֆինանսական կոլափսի մեջ։