Ալեն Սիմոնյանի քիմքի նկատմամբ որևէ գործողություններ տեղի չեն ունեցել մեր կողմից. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քանի որ դեռ ամբողջությամբ չեմ մարսել երեկվա լրահոսը, մի քիչ ուշացումով, բայց մի շատ կարևոր հերքում եմ ուզում անել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Բանն այն է, որ տեսա, որ Ալեն Սիմոնյանն ասել է, որ քոթակի ժամանակ վնասվել է իր քիմքը, իսկ հետո տեսա լուրեր, որ նա սրտխառնուց և գլխապտույտներ ունի, ուստի ժամ առաջ ուզում եմ վստահեցնել, որ Ալեն Սիմոնյանի քիմքի նկատմամբ որևէ գործողություններ տեղի չեն ունեցել մեր կողմից։
Առհասարակ՝ եթե հետևից գրկելու դրվագ տեղ էլ գտել է, ապա դա եղել է ոչ մեր ընկերների կողմից։ Մենք միշտ պատրաստ ենք կրել պատասխանատվություն մեր արարքների համար, բայց խնդրում եմ՝ վնասված քիմքեր, գլխապտույտ և սրտխառնուց մեր գրպանը մի գցեք»։