Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներն ահազանգել էին, որ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հարձակման է ենթարկվել փողոցում՝ Ալեն Սիմոնյանի կողմից։
Արթուր Դանիելյանը տեղափոխվել էր Էրեբունի բկ, մի քանի ժամ անց դուրս եկել հիվանդանոցից։