Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Այս թեմայով
- Ապատեղեկատվություն է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը հայտարարել է, որ պատրաստ է Փաշինյանի հետ քննարկել քաղաքական իրավիճակը. ՀԱԿ
- «Գլուխը պատով է տվել». Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորի կողմից լրագրողին սպառնալու մասին
- ԱԱԾ-ն բերման ենթարկեց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին
- Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա․ ՀՔԾ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներն ահազանգել էին, որ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հարձակման է ենթարկվել փողոցում՝ Ալեն Սիմոնյանի կողմից։
Արթուր Դանիելյանը տեղափոխվել էր Էրեբունի բկ, մի քանի ժամ անց դուրս եկել հիվանդանոցից։