Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար փոխհատուցման չափերը ավելացան. նոր որոշում (տեսանյութ)
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ին նիստում որոշում կայացրեց, որով ավելացրեց ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին և ԱԱԾ ծառայողներին:
«Առաջ, եթե օրինակ ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար: Խոսքը ոչ միայն պայմանագրային, այլև ժամկետային զինծառայողների»,- ասաց Տոնոյանը` հավելելով, որ լրացուցիչ ծախսերի ավելացումը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: