Ցանկանում եմ մահանալուց առաջ նորից գլխավորել «Տոտենհեմը»․ Մաուրիսիո Պաչետինո
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պաչետինոն նշել է, որ մահանալուց առաջ կուզենար նորից վերադառնալ լոնդոնյան ակումբ։
Նա մասնավորապես նշել է․ «Միգուցե Աստված տա, որ 5-10 տարի հետո՝ մահանալուց առաջ նորից գլխավորեմ «Տոտենհեմը» և կարողանամ թիմի ետ հաղթել գեթ 1 տիտղոս։ Ցանկանում եմ զգալ, թե ինչպե՞ս է ակումբը հաղթում գավաթ»։
Հիշեցնենք, որ Պոչետինոյին լոնդոնյան ակումբում փոխարինեց Ժոզե Մոուրինյոն։