«Ինտերը» Մարտինեսի համար առաջարկել է 90 միլիոն եվրո+Արթուրո Վիդալ+Անտուան Գրիզմանի վարձակալություն
«Բարսելոնան» շարունակում է բանակցությունները «Ինտերի» հետ՝ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Sport Mediaset-ից։
Քանի որ կատալոնական ակումբը չի կարող վճարել Մարտինեսի համար 111 միլիոն եվրո, իտալական ակումբն առաջարկել է 90 միլիոն եվրո գումար և Արթուրո Վիդալին, ինչպես նաև 1 մրցաշրջանով Անտուան Գրիզմանի վարձակալություն։
Նշվում է, որ կատալոնական ակումբն այս տարբերակը համարել է անհամաչափ։