Միլանի «Լա Սկալա» թատրոնը կբացվի սեպտեմբերին
«Լա Սկալայի» թատրոնը կբացվի սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է իտալական հեղինակավոր Corriere della Sera-ն։
Բացվելուն պես պետք է ներկայացվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Ստեղծագործությունը կնվիրվի կորոնավիրուսից զոհվածների հիշատակին։
Հիշեցնենք, որ Միլանի հայտնի «Լա Սկալան» փակվել է փետրվարի վերջին, երբ Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա ավանում հայտնաբերվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։