Նյու-Յորքի ոստիկանները բեռնատարների մեջ գտել են մի քանի տասնյակ փտած դիակներ
Նյու-Յորքի ոստիկանությունը գտել է բեռնատար մեքենաներ, որոնցում եղել են քայքայված դիակներ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նշվում է, որ ոստիկանները զանգ են ստացել տեղի բնակիչներից, ովքեր բողոքել են մեքենաներից փչող վատ հոտի համար։ Գալով ոստիկանները բեռնատարերում գտել են տասնյակ դիակներ, որոնք եղել են արդեն իսկ նեխած։
Ըստ որոշ տեղեկությունների, տարածքի դիահերձարաններից մեկը դիակները պահել է բեռնատարում, քանի որ դադարել են աշխատել դիակների համար նախատեսված սառնարանները։ Դեռևս պարզ չեն մահացածների ինքնությունները։