Տիգրան Ավինյանը հրաժարական կտա. մանրամասներ
Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից․
«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»,-գրել է Աճեմյանը։
Ըստ որոշ տեղեկությունների, այս պահին հրաժարականի մասին լուրը դեռևս ի պաշտոնե չեն հայտնի, քանի որ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի իր իշխանության համար այս ծանր փուլում փոխվարչապետի հեռացումը տեղի ունենա: Սակայն կարանտինից հետո, ըստ նույն աղբյուրի, Ավինյանի ազատման մասին լուրն արդեն ի պաշտոնե կհրապարակվի։